Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի իրականացրած երկու խոշոր սադրանքները Բեյրութում և Թեհրանում տարածաշրջանը դարձյալ մոտեցնում են ամբողջական ու անվերահսկելի պայթյունին։ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը կրկին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Երկրի ինքնապաշտպանական բոլոր հնարավորությունները դեռ շատ վաղուց պետք է գործարկված լինեին։ Դրա փոխարեն, Երևանում կազմակերպվում են անվերջ ու դատարկ փառատոներ ու տոնավաճառներ։ Իշխանությունն ու «ընդդիմությունն» էլ անպտուղ ու կառավարելի գզվռտոցի ռեժիմից դուրս չեն գալիս։
Ամեն դեպքում, գոնե բանակում և ուժային կառույցներում և, առհասարակ, ով որտեղ կարող է, պետք է լրջագույն կենտրոնացումով պատրաստվեն Հայաստանի դեմ հերթական հարձակմանը դիմակայելուն։ Հանձնվելը ցեղասպան թշնամուն մահ է, կռվելը՝ փրկվելու հնարավորություն։
Արմեն Այվազյան